Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը երկրորդ պարտիայում կրկին ոչ-ոքի խաղաց Դին Լիժենի հետ (տեսանյութ)

Լոնդոնում մեկնարկած շախմատի Grand Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարում այսօր տեղի ունեցան կիսաեզրափակիչ փուլի դասական երկրորդ պարտիաները: Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հանդիպեց չինացի Դին Լիժենի հետ: Պարտիան ավարտվեց 28-ին քայլին և կրկին գրանցվեց ոչ-ոքի արդյունք:

Վաղը շախմատիստները կանցկացնեն 6 պարտիա, երկուսը արագ շախմատի, չորսը՝ կայծակնային շախմատի կանոններով: Հավասար արդյունքի դեպքում հաղթողը կորոշվի «Արմագեդոնում»:

Զուգահեռ ընթացող Մաքսիմ Վաշյե-Լագրավ - Մագնուս Կառլսեն պարտիան նույնպես ավարտվեց ոչ-ոքի: Այստեղ ընդհանուր հաշիվը դարձյալ հավասար է՝ 6:6: