Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մի շարք պաշտոնյաններ փախուստի են դիմել և խուսափում են ներկայանալ նախաքննական մարմին. Ա․ Քոչարյան (տեսանյութ)

Ազգային ժողովում հայտարարությունների ժամին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը դիմեց համապատասխան մարմիններին, որպեսզի մի քանի նախկին պաշտոնյաներ, որոնք այս կամ այն գործով մեղադրյալ են ներգրավված, բայց Հայաստանում չեն գտնվում և չեն ներկայացել նախաքննական մարմին՝ վերադարձվեն Հայաստան։ Խոսքը՝ Միքայել Հարությունյանի, Վահագն Հարությունյանի, Միհրան Պողոսյանի և Գևորգ Կոստանյանի մասին է։

«Խուսափելով ներկայանալուց և նախաքննական մարմնի հարցերին պատասխանելուց, այդ մարդիկ ապացուցում են, որ ոչ միայն իրենք են փչացրել իրենց կողմից գլխավորած կառույցները, այլև միաժամանակ ստվերում են նմանօրինակ պղտոր մթնոլորտում ժամանակին բարեխղճորեն իրենց ծառայությունները իրականացրած բազմաթիվ պրոֆեսիոնալ կադրերի անցած ուղին։ Համապատասխան մարմինները պետք է քայլեր ձեռնարկեն նրանց տուն վերադարձնելու ուղղությամբ»,- ելույթում նշեց Անդրանիկ Քոչարյանը, ապա հավելեց․

«Մարտի մեկի բացահայտումը ոչ միայն կվերականգնի արդարությունը, կօգնի տուժածների և զոհվածների ընտանիքներին բացահայտել կատարվածը, այլև վերջնականապես կփակի պետության ողբերգական էջերից մեկը»։