Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport hajastan-19
A A
Սպորտ

Հայաստանի Մ-19 հավաքականն արժանացել է «Արդար խաղի» մրցանակի

Ֆուտբոլի Հայաստանի Մ-19 հավաքականն այսօր արժանացել է Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության «Արդար խաղի» մրցանակին։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Յուրաքանչյուր մրցաշարից հետո ՈՒԵՖԱ-ն հրապարակում է առաջնության «Արդար խաղի» դասակարգումը (Respect Fair Play ranking), որը ձևավորվում է առաջնության ընթացքում թիմերի ցուցաբերած կարգապահության և միմյանց նկատմամբ հարգանքի հիման վրա։

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացած պաշտոնական արարողության ժամանակ ՈՒԵՖԱ-ի Գլխավոր քարտուղար Թեոդոր Թեոդորիդիսը մրցանակը հանձնել է Հայաստանի Մ-19 հավաքականի ավագ Արսեն Եղիազարյանին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ մրցաշարն անցկացվել է Երևանում, հուլիսի 14-27-ը։