Բացել լրահոսը Փակել լրահոսը
Sergej-Lavrov
A A
Քաղաքականություն

Ղարաբաղի հարցում փոխզիջումների հասնելու հնարավորություններ կան․ Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշել է, որ Ղարաբաղի հարցում փոխզիջումների հասնելու հնարավորություններ գոյություն ունեն, գրում է ադրբեջանական Minval.az-ը։

«Մենք հասկանում ենք, որ փոխզիջումների հասնելու տարբերակներ գոյություն ունեն: Գործը հեշտ չէ, հակամարտությունն ամենաերկարատեւներից մեկն է նախկին ԽՍՀՄ տարածքում: Բայց մենք երախտապարտ ենք մեր ադրբեջանցի գործընկերներին, որ Ռուսաստանի կողմից որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ առաջ բերված գաղափարներն ըմբռնում են գտնում Ադրբեջանում»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ այսօրվա եւ նախորդ օրվա իր շփումները թույլ են տվել ավելի լավ հասկանալ, թե ինչպես է պետք փորձել առաջ շարժվել։

«Հուսով եմ, արդյունք կլինի»,- ասել է Լավրովը։