Բացել լրահոսը Փակել լրահոսը
dAFWwQ5ImagUpZxrQNRv
A A
Պաշտոնական

Միջպետական և հանրապետական ճանապարհներին հայտնաբերվել են ապօրինի գովազդային վահանակներ

Ղեկավարվելով «Գովազդի մասին» ՀՀ օրենքի պահանջներով` Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների կողմից 10 մարզերի (բացառությամբ Երևանի) տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների նկատմամբ 2019 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում իրականացվել են պարբերական ուսումնասիրություններ և դիտարկումներ: Արդյունքում տարածքային բաժինների տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից իրականացված տեսչական գործառույթների  ընթացքում հայտնաբերվել են ընդհանուր թվով 294 անօրինական տեղադրված գովազդային վահանակներ, որոնցից 175-ի գովազդակիրներին Տեսչական մարմինը գրավոր և առձեռն նախազգուշացմներով ծանուցել է ապօրինի տեղադրված գովազդային վահանակների օրինականացման կամ դրանց ապամոնտաժման վերաբերյալ, նրանց տրմադրելով 15-օրյա ժամկետ հայտնաբերված խախտումը վերացնելու համար: 

Տեսչական մարմնի տարածքային բաժինների տրանսպորտային անվտանգության մասնագետները տնտեսվարողներին՝ նշված ճանապարհներին գովազդային վահանակներ տեղադրելու վերաբերյալ համապատասխան թույլտվություն ստանալու համար, ուղղորդել են դիմել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, հակառակ դեպքում՝ համաձայն գործող «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1374 հոդվածի դրույթների՝ այն է Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին առանց դրանց տնօրինողների թույլտվության գովազդային վահանակի տեղադրումը առաջացնում է նախազգուշացում։

Սույն մասով նախատեսված արարքը նախազգուշացումից հետո կրկին կատարելը մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի (150) չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100) չափով:

Հավելենք, որ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների նկատմամբ Տեսչական մարմնի տրանսպոտային անվտանգության վարչության և տարածքային բաժինների կողմից իրականացվող ուսումնասիրությունները, դիտարկումները և վերահսկողական գործառույթները կրելու են շարունական բնույթ։ 

 

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին