Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լևոն Քոչարյան
A A
Հասարակություն

Նոր Հայաստանի իրենց նոր դատավորին թող բողոքեն․ Լեւոն Քոչարյան (տեսանյութ)

Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը։

Մինչ նիստի սկսվելը Ռ․ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի երկու հրամանագրերը վիճարկելուն, նշեց.

«Փորձում է, թող անի, չգիտեմ ինչպես մեկնաբանեմ, ինչքանով ես եմ հասկանում՝ նման պաշտոն ունեցող մարդը չպետք է քաղաքանանությամբ զբաղվի, ինչը նա արեց»:

Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ դատական գործով պաշտպանական կողմը միջնորդություններով հետաձգում է բուն դատավարությունը, Լևոն Քոչարյանը նշեց.

«Մենք ձգձգելու նպատակ չունենք, ասում են՝ հեսա այնպիսի բաներ են պարզվելու: Ամբողջ նյութը կա, շատ ցուցմունքներ հրապարակվեցին, միշտ պատրանք են ուզում ստեղծեն, որ հեսա ինչ-որ բան է լինելու։ Ոչ բան էլ չի լինելու, և ինչ էլ լինի, հիասթափեցնելու է: Ինչ վերաբերում է բուն դատավարության ձգձգվելուն, Աննա Դանիբեկյանը նիստերը դնում է շաբաթը մեկ, իրեն չե՞ն ուզում բողոքեն: Նոր Հայաստանի իրենց նոր դատավորին թող բողոքեն՝ ամեն օր նիստ դրվի: Փաստաբանները բացատրեցին՝ եթե այս փուլում դատախազների միջնորդությունը չներկայացնեն, հետո չեն կարող»: