Բացել լրահոսը Փակել լրահոսը
screenshot15
A A
Հասարակություն

Խոշոր հրդեհ Պետերբուրգում․ կաուչուկի պահեստ է այրվում (տեսանյութ)

Այս գիշեր խոշոր հրդեհ է բռնկվել Սանկտ-Պետերբուգում։ Տեղի Մոսկովյան մայրուղում այրվում է կաուչուկի պահեստ։ Հրդեհը տարածվել է 12 հազար քառակուսի մետր տարածքի վրա։ Պահեստում 400 տոննա կաուչուկ կա։ 

Դեպքի վայրում 200 հրշեջ-փրկարար է աշխատում, սակայն հրդեհը մարել չի հաջողվում։ Նշվում է, որ պահեստը փլուզվել է, բարեբախտաբար՝ զոհեր եւ վիրավորներ չկան։