Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess aronyan
A A
Սպորտ

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Դին Լիժենի հետ

Լոնդոնում մեկնարկած շախմատի Grand Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարում այսօր կայացան կիսաեզրափակիչ փուլի առաջին պարտիաները:

Մեր շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով գրոսմայստերական ոչ-ոքի արեց չինացի Դին Լիժենի հետ: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ մրցավեճում չնայած հայտնվեց վատ իրավիճակում, սակայն կարողացավ հավասարեցնել խաղը և նույնպես հաշտություն կնքեց:

Վաղը տեղի կունենան դասական շախմատի պատասխան հանդիպումները: Լևոն Արոնյանը հանդես կգա սև խաղաքարերով: