Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ինչպիսի՞ տեսք կունենա գլխավոր տոնածառն այս տարի (տեսանյութ)

Մայրաքաղաքում մեկնարկել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները։

Նախորդ տարի Երևանում տեղադրվեց նոր տոնածառ։ Այս տարի նույն տոնածառը կտեղադրվի, այն նույն տեսքը կունենա։

Այդ մասին «Ա1+»-ին փոխանցեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Մենք անցյալ տարի ասել ենք, որ այս տոնածառը մի քանի տարվա համար է, բայց հրապարակը և հարակից տարածքները շատ շքեղ և  միանգամայն նոր ձևավորում են ունենալու»։

Հավելյալ գումարներ ծախսվելու են միայն տոնածառի տեղադրման համար, առանձին հատկացումներ նախատեսված չեն։

Նշենք, որ Կառավարության որոշմամբ՝ Երևանում «Ամանոր 2020»  միջոցառումների իրականացման համար 271 միլիոն դրամ է հատկացվելու։

Կարապետյանը տեղեկացրեց, որ հրապարակի նոր զարդարանքն իրականացվելու է այդ եւ եւ Երևանի բյուջեով ի սկզբանե հատկացված գումարներից։

Մայրաքաղաքում իրականացված հարցումների համաձայն՝ շատերը սպասում են մայրաքաղաքի տոնական նոր տեսքին և կարծում, որ արժե գեղեցիկ և տոնական  տեսք ապահովելու համար ծախսել որոշակի գումարներ։

Հիշեցնենք, որ 2005 թվականից ի վեր առաջին անգամ նախորդ տարի մայրաքաղաքում տեղադրվեց նոր տոնածառ, որի համար հատկացվել էր 71 միլիոն դրամ։