Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-N9qp2QPECV
A A
Հասարակություն

Ուշադրություն, հատկապես վարորդներին․ Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ուշադրություն, հատկապես վարորդներին

Դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին և 3-ի գիշերը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ՝ առանձին հատվածներում բուք, ճանապարհներին մերկասառույց»։