Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+aronyan
A A
Սպորտ

Լևոն Արոնյանը չի մասնակցի ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին փուլին

Հայաստանի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը բաց կթողնի ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին փուլը, որը տեղի կունենա դեկտեմբերի 11-23-ը, Երուսաղեմում: Այդ մասին հայտնել է հենց մեր գրասմայստերը:

«Երկար մտորումներից և ՖԻԴԵ-ի նախագահ պարոն Դվորկովիչի թույլտվությունից հետո ես ստիպված եմ հրաժարվել Երուսաղեմում կայանալիք ՖԻԴԵ-ի Գրան Պրիի մասնակցությունից։ Ցավոք, մրցաշարի ժամանակացույցը համընկնում է նախորդ վիրահատությունների հետ կապված իմ շնչառական խնդիրների բուժման ժամկետներին։ Grand Chess Tour-ից հետո բժշկի հանձնարարությամբ պետք է բուժման կուրս անցնեմ դեկտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում։ 

Իմ մարտական ոգին, շախմատի նկատմամբ սերը և  վճռականությունը՝ այս սպորտաձևում ներդնելու հարցում, չի կարող կասկածի տակ դրվել, այդ իսկ պատճառով կարծում եմ, որ յուրաքանչյուր մրցաշարը լքելու որոշումը լրջորեն կշռադատված հարց է։ Դրան չեն կարող թեթևամտորեն վերաբերվել հատկապես նրանք, ովքեր պատիվ ունեն մասնակցելու այդպիսի մրցաշարերին։ Ուստի տեղեկացնում եմ, որ այս շաբաթ ես կստանամ համապատասխան բուժում, որպեսզի վերադառնամ ավելի առողջ և ուժեղ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Լևոն Արոնյանը։

Նշենք, որ մեր շախմատիստն այժմ պատրաստվում է Grand Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարին, որը կայանալու է դեկտեմբերի 2-8-ը, Լոնդոնում։