Բացել լրահոսը Փակել լրահոսը
_TM_5737
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության տնօրեններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության տնօրեններ Կամիլիո Ազուզին և Անուշավան Սիմոնյանին: «Ամբեր Կապիտալ»-ը ՀՀ-ում առաջին մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդի հիմնադիրն է:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ գործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: «Ամբեր Կապիտալ» ընկերության ղեկավարները վարչապետին ներկայացրել են ֆոնդի գործունեության համար հետաքրքրական ոլորտները, ներդրումային ծրագրերը և ներդրումների ծավալները: Նրանք ընկերության հետաքրքրվածությունն են հայտնել ՀՀ կապիտալի շուկայում գործունեություն ծավալելու առնչությամբ:

Վարչապետը ողջունել է ընկերության ներդրումային հետաքրքրությունները ՀՀ կապիտալի շուկայում գործունեություն ծավալելու հարցում և կառավարության անունից փոխգործակցության պատրաստակամություն հայտնել: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարության քաղաքական դիրքորոշումը տնտեսական դաշտի ազատ հասանելիության և հավասար հնարավորությունների ապահովումն է, և գործադիրը հետևողական առաջ է շարժվում այս ճանապարհով: Վարչապետը կարևորել է ներդրումային ֆոնդի գործունեությունը տնտեսական որակական փոփոխություններ բերող ծրագրերի իրականացման և Հայաստանում կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացման համատեքստում: