Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess zagreb
A A
Սպորտ

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը զիջեց դիրքերը

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը մի փոքր զիջեց իր դիրքերը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող միջազգային մրցաշարում:

Ութերորդ տուրում ուկրաինացի Վասիլի Իվանչուկից կրած պարտությունից հետո մեր շախմատիստը 9-րդ պարտիայում ոչ-ոքի խաղաց մյուս առաջատար Մարին Բոսիոչիչ հետ: Այժմ նա 5 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը:

Այսօր նախատեսված 10-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սպիտակներով կհանդիպի մրցաշարի հետնապահներից Հրվոյե Ստևիչի հետ: Միայն հաղթանակի դեպքում մեր շախմատիստը կշարունակի պայքարը գլխավոր մրցանակի համար, քանի որ մրցաշարի երկու առաջատարներից արդեն ետ է մնում մեկական միավորով:

Հիշեցնենք, որ Turnir mira Zagreb անվանումը կրող մրցաշարին մասնակցում են 8 երկրների 12 գրոսմայստերներ: Այն անցկացվում է շրջանաձև մրցակարգով և կավարտվի նոյեմբերի 30-ին: