Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Եվրոպայի լիգա. «Ռոման» ջախջախեց  «Բաշաքշեհիրին», Հենրիխ Մխիթարյանը խաղաց

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման» Ստամբուլում 3:0 հաշվով ջախջախեց թուրքական «Բաշաքշեհիրին»:

Իտալական ակումբը երեք գոլերն էլ խփեց արդեն առաջին խաղակեսում: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը հայտավորված է պահետայինների թվում, խաղի 72-րդ րոպեին փոխարինեց հարձակվող Էդին Ջեկոյին:

Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 8 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական: Առաջին տեղ ելավ Մյոնխենգլադբախի «Բորուսիան», որը հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց ավստրիական «Վոլֆսբերգերին» և այժմ նույնպես ունի 8 միավոր: