Պետռեգիստրում «Ալեքս Հոլդինգ» ընկերության հիմնադիր-սեփականատեր գրանցված է մի անձ, որի անունը Սամվել Ալեքսանյան չէ․ Հ. Կարապետյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք նախկինում էլ հիմա էլ հայտարարում ենք, որ քաղաքը պատրաստ է ընդունել նվիրատվություններ բոլոր այն մարդկանցից, ովքեր մտադրություն ունեն մասնակցել քաղաքի զարգացմանը»,-այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք՞ Սամվել Կարապետյանն է աղբահանության մեքենաները նվիրել քաղաքապետարանին։
«Հրապարակել ենք հինգ պայմանագիր, դրանցով ընդհանուր առմամբ 21 մենքենա է նվիրաբերվել Երևան համայնքին, որից 19-ը Երևանի աղբահանության և սանմաքրման հիմնարկի տնօրինության տակ են անցել, դրանք աղբատար և բազմաֆունկցիոնալ՝ ջրցան և ձնամարման մեքենաներն են»։
Կարապետյանի փոխանցմամբ՝ այս գույքից բացի ընթացքի մեջ է առնվազն տաս պայմանագիր, որոնցով ենթադրվում է,որ քաղաքը նոր գույք կստանա։
Թե ինչու նախկինում չէին հրապարակում այս պայամանգրերը և ինչու են հիմա հրապարակում միայն հինգը, Հակոբ Կարապետյանն ասում է՝ պայամանագրերը դեռ կնքված չեն․
«Նվիրատվության գործընթացը, ինչպես ցանկացած պայմանագիր, իրենից որոշակի փուլեր է ենթադրում։ Եթե մենք, պրոցեսը չավարտած, սկսենք հանրային քննարկումներ ծավալել, այն էլ այն դեպքում, երբ կան քաղաքական քննարկումներ, շահարկումներ, բամբասանքներ, այդ պայմանագրերը ուղղակի կձախողվեն և քաղաքը չի կարողանա ունենալ այն, ինչ որ ուզում է»։
Կարապետյան ընդգծեց, որ քաղաքապետ Հայկ Մարությանը խրախուսւոմ է այս պրակտիկան, որը նաև միջազգայնորեն ընդունելի պրակտիկա է։
Ինչ վերաբերում է Երևանի ավագանու «Լույս» խմբակացության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարություններին, թե քաղաքապետարանին «Կամազներ» նվիրաբերած «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը պատկանում է Սամվել Ալեքսանյանին, Կարապետյանն արձագանքեց․
«Հնչում էին մեղադրանքներ, որ քաղաքապետարանը նվեր է ընդունել Սամվել Ալեքսանյանից, քաղաքապետարանը, անձամբ Հայկ Մարությանը հայտարարեց, որ Սամվել Ալեքսանյանից նվեր կընդունի այնպես, ինչպես պատրաստ է ընդունել մնացած բոլորից։ Համենանդեպս, պարոն Խաժակյանը, ի տարբերություն համայնքային ծառայության մեջ գտնվողների, իր հատարարություններում գուցե կարող է առաջնորդվել ասեկոսեներով, մենք կարող ենք հայտարարություն անել միայն փաստաթղթի հիման վրա։ Պետական ռեգիստրում «Ալեքս Հոլդինգ» ընկերության հիմնադիր-սեփականատեր գրանցված է մի անձ, որի անունը Սամվել Ալեքսանյան չէ։ Տնօրենը, որը քաղաքապետարանի հետ ստորոգրել է պայմանգիրը՝ Հայկ Իսրայելյանն է»։
Կարապետյանի խոսքով՝ քաղաքապետարանը չունի գործիքակազմ և խնդիր պարզելու այս կամ այն կազմակերպության հետևում կանգնած է այս կամ այն գործարարը, թե ոչ, առավել ևս՝ երբ իրենք պատրաստ են անձամբ Սամվել Ալեքսանյանից ընդունել նվիրատվություն։
Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե քաղաքապետարանը նվիրատվություններ ստացել է շինթույլտվություններ տալու հաշվին, Կարապետյանն ասաց․
««Ն եւ Ս Քոնսթրաքշն ընկերությունը շինթույլտվություն ստացել է քաղաքապետարանից զգալի ժամանակ առաջ։ Ունեք կազմակերպություններ, որոնք քաղաքապետարանին նվիրատվությունից առաջ շինթույլտվություն ստացել են, ունենք կազմակերպություններ, որոնք որևէ առնչություն, քան այս նվիրատվությունը չեն ունեցել»։
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու է Հայկ Մարությանը կրկին արձակուրդ մեկնել, երբ բոլորովին վերջերս էր վերադարձել, Կարապետյանն ասաց, որ Հայկ Մարությանը երկու օրով չվճարվող արձակուրդ է վերցրել, թե ինչու, պատճառը չմատնաշեց․
«Հայկ Մարությանը արձակուրդ վերցրել է ոչ առողջական խնդիրների պատճառով, Հայկ Մարությանը արձակուրդ վերցրել է ոչ քաղաքական խնդիրների պատճառով»։
Հրաժարականի վերաբերյալ լուրերը որևէ հիմք չունեն, -ընդգծեց խոսնակը:
Ասուլիսի ընթացքում բանավեճ տեղի ունեցավ ավագանու անդամ Մարկոս Հարությունյանի և Հակոբ Կարապետյանի միջև։ Ավագանու անդամի հարցադրմանը, թե լո՞ւրջ եք ասում, որ չգիտեք, որ «Ալեքս Հոլդինգը» Սամվել Ալեքսանյանինն է, Հակոբ Կարապետյանն արձագանքեց․
«Եթե հարցը տալիս եք, որ այն հնչի եթերում, խնդիր չունեմ»։
Խոսնակի արձագանքի պատճառով բանավեճ սկսվեց, ավագանու անդամները լքեցին դահլիճը։
Տեսանյութը՝ «Faktor. am»-ի