Բացել լրահոսը Փակել լրահոսը
78221383_687402631667856_6042353445929746432_n
A A
Հասարակություն

Քաղաքացիները պետք է ունենան ֆինանսական պաշտպանվածություն. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վաղ չի համարում առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը։

«Ցանկացած համակարգ, որը ներդրվում է, այն ներդնելուց հետո միշտ ինչ-որ բան փոխվում է, և ասել որ վաղ է, եկեք 5 տարով հետաձգենք, սխալ է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Թորոսյանը։

Արսեն Թորոսյանի խոսքով՝ եթե համակարգում շատ մարդ ընդգրկվի, ապա այն ավելի մատչելի է լինելու։

«Թե՛ առողջապահական համաշխարհային հանրույթը, թե՛ մեր Կառավարության քաղաքականությունն այն է, որ ընդրգկեն ինչքան հնարավոր է շատ մարդու։ Ավելին ասեմ՝ այդ համակարգի ներդրումը կարող է լինել փուլերով, եթե մենք ունենք 3 մլն բնակչություն, ապա կարող է սկզբնական փուլի համար ներդրվել 1 մլն բնակչության համար, հետո 500 000 մարդու համար և այդպես շարունակ մինչև բոլորը կընդգրկվեն համակարգում»,- ասաց նա։

Ըստ ներկայացրած հայեցակարգի՝ նախատեսվում է Հայաստանում սահմանել առողջապահության հարկ աշխատավարձի 6 տոկոսի չափով։ Ինչո՞ւ է հենց 6 տոկոս, նախարարը պարզաբանեց, ապա հավելեց, որ անհրաժեշտ է համարում, որպեսզի Հայաստանի բնակիչները ունենան ֆինանսական պաշտպանվածություն։

«6 տոկոսը հաշվարկի արդյունք է, որը բխել է անհրաժեշտ գումարի պակասուրդը լրացնելու նպատակից, այսինքն հաշվարկվել է 3 մլն մարդու համար ինչքան գումար է անհրաժեշտ, հանվել է այն գումարը, որը հիմա պետությունն արդեն տրամադրում է նախարարությանը, և այդ հաշվարկված գումարից հանվել է պետական մասնակցությունը, որն ի դեպ մնալու է 45%-ի շրջանակում և որպես մնացած միջոցների ներգրավման աղբյուր՝ հաշվարկվել է աշխատող քաղաքացիների համախառն եկամուտից տոկոս, հիմա մեր պետությունը կարող է որոշել, որ մեզ պետք չէ այդ համակարգը, բայց այստեղ առաջանում է այլ հարց, թե ինչպես է պետությունը հոգալու քաղաքացու առողջական ծախսերը, եթե այնպես ինչպես հիմա, ապա կարծում եմ, որ բոլորդ գիտեք՝ ինչպես է այն տեղի ունենում։ Նույնիսկ սովորական քաղաքացին, որն ունի նորմալ եկամուտ, կարող է այնպիսի աղետալի ծախսերի ենթարկվել, օրինակ գլխուղեղի անեվրիզմայի վիրահատության, որը կարժենա 7-8 մլն դրամ, հիմա մենք մտածե՞նք, որ քաղաքացու ծախսերը աղետալի չլինեն, թե՞ չմտածենք։ Մեր խնդիրը մտածելն է, որ այն քաղաքացիները որոնք բնակվում են հայաստանում ունենան ֆինանսական պաշտպանվածություն»։

Ըստ ներկայացրած հայեցակարգի՝ եթե առողջապահությանը հատկացվող բյուջեն ավելանա, ապա 6 տոկոս չափը իր հերթին նվազելու է։

«Եթե պետական բյուջեի հատկացումները առողջապահական ոլորտի համար աճեն 10 տոկոսով, ապա այդ տոկոսը կնվազի կես տոկոսով, եթե 20 տոկոսով աճի, ապա կնվազի 1 տոկոսով և հետաբար, եթե շատ աճի բյուջեն, ապա տոկոսի չափը կարող է հասնել նաև 0 տոկոսի։ Խնդիրը հավելյալ ֆինանսավորումը ապահովելու մեջ է»,- ընդգծեց նա։

Առողջապահության նախարարը վստահ է, որ համակարգը ներդնելուց հետո այն վերաբերելու է բոլորին։ Դիտարկմանը, իսկ եթե մարդը չի հիվանդանում, նախարարը կարճ պատասխանեց՝ ինչ-որ փուլում բոլորը հիվանդանում են։