Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport fifa
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականը 102-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նահանջել է 3 հորիզոնականով և զբաղեցնում է 102-րդ հորիզոնականը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Համաշխարհային դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը։ Լավագույն հնգյակում են նաև Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան և Ուրուգվայը։