Մեր թիմն առաջարկում է մի քանի առանձնատուն տրամադրել մանկապարտեզներին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը Կառավարության շենքի դիմաց էր՝ հայտագիր- հարցում հանձնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ նա պահանջում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը լքի կառավարական առանձնատունը՝ տարածքը տրամադրելով մանկապարտեզներին և զոհված զինծառայողների երեխաներին։
Խոսքը Ձորափի 74 հասցեի մասին է, որտեղ գտնվում են կառավարական առանձնատները եւ որտեղ ապրում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ընտանիքները։
«Այս երկու ընտանիքների համար պետական բյուջեից կառավարության որոշմամբ հունվարի 8-ին տրամադրվել է շուրջ 387 ՀՀ մլն դրամ։ Մինչդեռ ՀՀ պաշտոնատար անձանց մասին սոցիալապես ապահովության օրենքում հստակ ասվում է, որ այս առանձնատներում իրավունք ունեն ապրելու բազմաթիվ պաշտոնատար անձիք։ Մեր բողոքն այն է, որ օրենքով ամրագրված թիվ 3 առանձնատնում պետք է բնակվի ՀՀ վարչապետը, իսկ Ձորափի 74 հասցեն հանդիսանում է ազգային հարստություն, և նա պետք է հանրային քննարկում աներ և իմանար՝ արդյո՞ք նա կարող է թողնել 3-րդ առանձնատունը և բնակվի 6-րդ- ում»։
Սոնա Աղեկյանը նշեց, որ իրենք հայտագիր- հարցման մեջ ներկայացրել են իրենց պահանջները․
«Առաջարկում ենք Ձորափի 74 հասցեի տարածքը օգտագործել որպես զբոսաշրջության խթան, գումարը ներմուծել բյուջե, առանձնատների մի մասը տրամադրել որպես մանկապարտեզներ։ Մեր թիմը առաջարկում է մի քանի առանձնատուն տրամադրել մանկապարտեզներին, քանի որ Երևանում կան երեխաներ, որոնք չեն կարողանում գնան մանկապարտեզ»,- ասում է նա։