Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտը» դուրս մնաց ընթացիկ խաղարկությունից (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր հայտնի դարձան ֆուտբոլի Հայաստանի 2020թ գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները։
Գործող գավաթակիր Երևանի«Ալաշկերտը» հյուրընկալվելիս 1։3 հաշվով պարտվեց «Գանձասար-Կապանին» և դուրս մնաց պայքարից։ Այդպիսով, եկող տարի Հայաստանը կունենա նոր գավաթակիր։
Նախորդ խաղարկությանեզրափակիչի մասնակից «Լոռի ՖԱ»-ն սեփական դաշտում 0։1 հաշվով զիջեց «Ուրարտուին»։ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Ձորաղբյուրի «Արարատի»մարզաբազայի խաղադաշտում 11։2 հաշվով ջախջախեց դաշտի տիրոջ կարգավիճակով հանդես եկող «Սևանին»։
Քառորդ եզրափակիչ արգելքը հաղթահարեց նաև «Նոան», որը հյուրընկալվելիս 1։0 նվազագույն հաշվով պարտության մատնեց առաջին խմբի առաջատարներից մեկին՝ Չարենցավանի «Վանին»։
Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի խաղերը տեղի կունենան եկող տարի։ Թիմերն արդեն կանցկացնեն երկուական հանդիպումը՝ մեկը սեփական, մյուսը՝ մրցակցի դաշտում։