Բացել լրահոսը Փակել լրահոսը
72897282_2690049187684668_2692652432520904704_n
A A
Հասարակություն

Վանեցյանն այդ քաշային կատեգորիան չունի, որ իր հետ բանավիճեմ. Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

Պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանը դատական նիստի ընդմիջման ժամանակ, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով լրագրողի հարցին, թե նախկինում Արթուր Վանեցյանին ուղղված խոսք է ունեցել, թե՝ «ինչ կլինի, եթե ես խոսեմ», նշեց, որ որոշում է կայացրել, որ այս փուլում լռություն է պահպանելու:

«Արթուր Վանեցյանը իր տեսակետը ներկայացրեց, ես իմ փաստերն ունեմ: Ես իր հետ բանավեճ չունեմ: Ինքը այն քաշային կատիգորիան չունի, որ ես իր հետ բանավիճեմ: Ես իրեն զգուշացրել եմ՝ «մի խառնվի, մի սխալ արա», բայց բանավեճ չունեմ»,- ասաց նա։