Դավիթ Սանասարյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ընթանում է Պետական վերահսկողության ծառայության լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին աշխատակիցներ Գևորգ Խաչատրյանի, Սամվել Ադյանի և նրա ընկեր Տարոն Ավետիսյանի գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ գործով առաջին դատական նիստը տեղի ունեցավ հոկտեմբերի 28-ին։ Նիստի ընթացքում մի քանի միջնորդություններ ներկայացվեցին: Կողմերի փաստաբանները միջնորդություն ներկայացրեցին քրեական գործից Դավիթ Սանասարյանի մասն անջատելու վերաբերյալ: Դատախազը միջնորդությունը անհիմն համարեց՝ նշելով, որ այն ենթակա է մերժման, քանի որ ամբաստանյալների արարքները փոխկապակցված են, և մեղադրանքի բովանդակության մեջ ներկայացված է այդ փոխկապակցվածությունը: Դատավոր Դավիթ Բալայանը մերժեց կողմերի միջնորդությունը:
Դավիթ Սանասարյանի փաստաբան Արսեն Սարդարյանը միջնորդություն ներկայացրեց Սանասարյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ որոշումը փոխել: Սակայն դատավորը միջնորդությունը մերժեց: