Բացել լրահոսը Փակել լրահոսը
78610326_684630401945653_3737264173411729408_n
A A
Քաղաքականություն

Էդգար Շաթիրյանը հրաժարական է տվել, որովհետեւ չի ընտրվել այդ հանձնաժողովի նախագահ. Զոհրաբյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնից Էդգար Շաթիրյանը հրաժարական է տվել այն պատճառով, որ չի ընտրվել այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

«Որևէ մեկը ինձ չի կարող հակառակում համոզել, որ հրաժարականի պատճառը այլ է»,- շեշտեց նա։

Պատգամավորից հետաքրքրվեցին նաև, թե խմբակցությունում քննարկում եղե՞լ է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կուսակցության հայտարարության վերաբերյալ, որում նրանք դիմում են «Բարգավաճ Հայաստանին» և «Լուսավոր Հայաստանին»՝ Արայիկ Հարությունյանին պաշտոնանկ անելու առաջարկով։

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ խմբակցությունում այդ հարցի վերաբերյալ քննարկում չի եղել և հավելեց.

«Բայց որ Արայիկ Հարությունյանի գործունեության մեջ մեզ համար բազմաթիվ մտահոգիչ կետեր կան, փաստ է»: