Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess zagreb
A A
Սպորտ

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Զագրեբում ոչ-ոքի է խաղացել Ալեքսեյ Դրեևի հետ

Հայաստանի շախմատիստ Հրանտ Մելքումյանը շարունակում է հաջող հանդես գալ Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող միջազգային մրցաշարում:

7-րդ տուրում կայացած բոլոր 6 պարտիաներն էլ ավարտվեցին ոչ-ոքի: Հրանտ Մելքումյանը սպիտակներով հաշտություն կնքեց ռուսաստանցի Ալեքսեյ Դրեևի հետ: Այդպիսով, մեր գրոսմայստերը վաստակեց 4,5 միավոր և ևս երեք մասնակիցների հետ բաժանում է առաջին չորս տեղերը:

Այսօր նախատեսված 8-րդ տուրում Հրանտ Մելքումյանը սևերով կհանդիպի մրցաշարի գլխավոր ֆավորիտ, ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ, որը նույնպես ունի 4,5 միավոր:

Հիշեցնենք, որ Turnir mira Zagreb անվանումը կրող մրցաշարին մասնակցում են 8 երկրների 12 հայտնի գրոսմայստերներ: Այն անցկացվում է շրջանաձև մրցակարգով և կավարտվի նոյեմբերի 30-ին: