Բացել լրահոսը Փակել լրահոսը
d94c60_3a75e1a615434ded93e987cf077e9445-mv2
A A
Հասարակություն

Ուսանողների հետ բաց հանդիպում տեղի կունենա․ նստացույցը դադարեցրել են (տեսանյութ)

ԵՊՀ մի խումբ ուսանողներ այսօր առավոտյան հավաքվել էին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի աշխատասենյակի մոտ՝ նստացույց էին իրականացնում։

Ավելի ուշ նստացույց իրականացնող ուսանողներից  Գևորգ Գյուլումյանը «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նստացույցը դադարեցրել են, քանի որ հանդիպել են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի հետ, և վերջինս խոստացել է բաց հանդիպում ունենալ ուսանողների հետ։

Հանդիպման ընթացքում ուսանողները կներկայցնեն իրենց դիտարկումները։

Հարցին, թե ի՞նչ հարցադրումներ են ներկայացնելու ռեկտորի պաշտոնակատարին, Գյուլումյանն արձագանքում է․

«Պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ նախարարի պահվածքը, որվհետև ինքը համալսարանի ղեկավար է, իսկ դասախոսը համարվում է տվյալ պետության կրթական քաղաքականության մաս, և  պետք է հասկանալ՝  նախարարը իրավունք ունի՞ դասախոսի հետ այդպես խոսել։  Այնտեղ ակադեմիայից մարդիկ կային, ովքեր ավելի երկար գիտական կյանքի պատմություն ունեն, քան Արայիկ Հարությունյանը՝ կյանքի տևողություն, օրինակ՝ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։ Հիմա նորմա՞լ է , որ նախարարը Աշոտ Մելքոնյանին գրիչով  է մատնանշում։  Սա չենք կարողանում կուլ տալ, դրա համար պետք է ստանանք ռեկտորի  պաշտոնական պատասխանը»։

Երկրորդ խնդիրը, որն ուսանողներն ուզում են քննարկել, ռեկտոր ժամանակավոր պաշտոնակատարի այն հայտարարությունն է, որ  համալսարանում որոշ առարկաներ չպետք է պարտադիր լինեն․

«Այսինքն ՝ հանգում ենք նրան, որ վաղը կարող է Բանասիրության ֆակուլտետի դեկանը ասել, որ իմ ֆակուլտետի աղջիկները կարողանում են բադաքայլ անել և իրենց  ֆիզկուլտուրան պետք չէ։ Այստեղ տարընթերցում կա»։

Գյուլումյանը տեղեկացրեց՝ դասադուլին միացել էին հիմնականում Բանասիրության ֆակուլտետի ուսանողները , ինչպես նաև ուսանողներ կային Պատմության, Աստվածաբանության և մյուս այլ ֆակուլտետներից։

Գյուլումյանը ընդգծեց, որ  աղմուկից խուսափելու համար քիչ ուսանողներով էին ակցիան իրականցնում։

Տեսանյութը՝ News.am-ի