Բացել լրահոսը Փակել լրահոսը
Caոոոոոոոոոոոոոpture
A A
Պաշտոնական

Երևան-Մոսկվա ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում

«Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության «Բոինգ» ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ ֆեյսբուքյան էջի միջոցով։

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ս․թ․ նոյեմբերի 26-ին «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության Բոինգ 737-500 EK 73736 ինքնաթիռը Երեւան-Մոսկվա NGT930 չվերթն իրականացնելիս հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում»։

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: