Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0133651
A A
Հասարակություն

Հայկուհի Հարությունյանը կարևորում է անհանդուրժողականության ձևավորումը կոռուպցիայի նկատմամբ (տեսանյութ)

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանի համար առաջնային է թիմային աշխատանքը։ Նա, մինչ հանձնաժողովի նախագահ ընտրվելը, իր ելույթում նշեց․

«ՀՀ-ից դուրս երբ խոսում են հայերի մասին, նշում են, որ հայերը մեծ հաջողությունների են հասնում անհատական մրցապայքարներում, որոնցից շախմատն է, բայց ձախողվում են թիմային մրցապայքարներում, օրինակ՝ ֆուտբոլում։ Ես ուզում եմ այդ մոտեցումը փոխել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության արդյունքում»,- ընդգծեց նա։

Հայկուհի Հարությունյանը առաջնային է համարում նաև հանրության հետ շփումները։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը կարևորում է անհանդուրժողականության ձևավորումը կոռուպցիայի նկատմամբ։ Հայկուհի Հարությունյանը հիշեցնում է՝ աշխատել է նախկինում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և հաջողություն է գրանցել կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականություն ձևավորելու հարցում։