Բացել լրահոսը Փակել լրահոսը
hratap157466416540511hratap157250962240481hratap
A A
Պաշտոնական

Երևանում և Արարատյան դաշտավայրի բնակավայրերում հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը
տեղեկացնում է, որ Երևանի հեռուստաաշտարակի լուսավորության համակարգի
վերանորոգման և կարգավորման աշխատանքներ իրականացնելու նպատակով, նոյեմբերի
27-ին` ժամը 10.00-12.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի հաղորդիչ
կենտրոնում գործող թվային հեռուստատեսային հեռարձակման սարքավորումները
ժամանակավորապես կանջատվեն:

Այդ ընթացքում, մայրաքաղաքում և Արարատյան դաշտավայրի բնակավայրերում
հեռուստատեսային ալիքների հեռարձակում չի իրականացվի:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն