Ուշադրություն ․ ապատեղեկատվություն է
Աջակցիր «Ա1+»-ին«ԵՄ-ն ընդդեմ ապատեղեկատվության» (EUvsDisinfo) նախաձեռնությունը Վրաստանում է, քանի որ պարզել է․ «Կրեմլամետ ապատեղեկատվական ուղերձներն արդեն երկար ժամանակ է, ինչ հայտնվում են Վրաստանում՝ թիրախավորելով Վրաստանի ինքնիշխանությունը, վերջինիս արժեքներն ու եվրոպական ձգտումները»:
Նոյեմբերի 18-ից 22-ը Թբիլիսիում տեղի էր ունենում «Disinfo Alert!» համաժողովը, որին մասնակցում էին ԵՄ պաշտոնյաներ, դիվանագետներ, երիտասարդ մասնագետներ, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ ներկայացուցիչներ։
Միջոցառումները կազմակերպել էին Եվրոպական արտաքին գործերի ծառայությունն ու Վրաստանում ԵՄ պատվիրակությունը՝ Վրաստանի կառավարության, Վրաստանի խորհրդարանի, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ:
Ըստ կազմակերպիչների՝ Վրաստանում անցկացվող ռազմավարական հաղորդակցության շաբաթը հիմնված է ապատեղեկատվության դեմ ԵՄ գործողությունների ծրագրի վրա` ԵՄ հարևանության տարածքում կրեմլամետ ապատեղեկատվության սպառնալիքն ավելի լավ հասկանալու և համատեղ արձագանքն ամրապնդելու նպատակով: