Մոսկվացի հանդիսատեսն արտասվեց «Ա1+»-ի՝ «Արարատի հայացք»-ից, իսկ ստեղծագործական խումբը շքանշանի արժանացավ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ա1+»-ի՝ «Արարատի հայացքը» ֆիլմը հուզել է մոսկվաբնակներին։ Նրանք եկել էին մասնակցելու ֆիլմի պրեմիերային։ Հանդիսատեսը չէր թաքցնում արցունքները՝ ընդգծելով, թե ինչքան սեր կա այս ֆիլմում։
Ֆիլմ-էսսեն ստեղծագործական խմբի մոտ մեկ տարվա աշխատանքի արդյունքն է, եւ այն երեւանյան հանդիսատեսին ներկայացվել է նախորդ տարի՝ Երեւանի 2800-ամյակի առիթով։
Ֆիլմը ներկայացնում է Երեւանի պատմությունը՝ բոլորովին նոր ձեւաչափով։
Մոսկովյան պրեմիերիային Երեւանից ներկա էին ֆիլմի պրոդյուսեր, գաղափարի հեղինակ, «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը, օպերատոր եւ ռեժիսոր Վահագն Տեր-Հակոբյանը եւ գաղափարի ու սցենարի համահեղինակ Ռուզաննա Մկրտչյանը։
Ներկա էր նաեւ Հայ-ռուսական բարեկամության միության նախագահ, Ռուսաստանի Գրողների եւ լրագրողների միության անդամ Վիկտոր Կրիվոպուսկովը, որը պարգեւատրեց ստեղծագործական խմբին «Վալերի Բրյուսով» շքանշանով՝ ժողովուրդների միջև մշակութային և հումանիտար կապերի զարգացման մեջ մեծ ներդրում ունենալու համար։
Նա շտապեց ընդգծել, որ սա եզակի պարգեւ է, եւ «պարգեւատրվում են միայն արժանավորները»։
Ժամանակին այս շքանշանով պարգեւատրվել է բարոնուհի Քերոլայն Քոքսը։
Հիշեցնենք, որ «Արարատի հայացքը» մեծ էկրանի համար «Ա1+»-ի առաջին ֆիլմն է։