Իտալիա-Հայաստան հանդիպումն ու Արթուր Վանեցյանի հրաժարականը․ ի՞նչ կարծիքի են քաղաքացիները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ երեկոյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի մի քան ժամ տեւած նիստից հետո հրաժարականի դիմում ներկայացրեց ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը:
Ֆեդերացիայի գործկոմը հաստատել է հրաժարականը: Գործկոմը, սակայն, նույնպես կցրվի: Նոր ընտրություններ կանցկացվեն հաջորդ ամիս:
Ինչպե՞ս են այս փոփոխությունը գնահատում մեր քաղաքացիները: Հիշեցնենք, որ գործկոմի եւ Արթուր Վանեցյանի միջեւ հակասությունները խորացել էին Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ նշանակելուց հետո:
«Ա1+»-ը հարցում անցկացրեց, պարզելու, թե ինչ կարծիք ունեն քաղաքացիները Վանեցյանի հրաժարականի մասին՝ արդյոք այն կապվա՞ծ էր Հայաստան- Իտալիա խաղի արդյունքի հետ, երբ մեր հավաքականը պարտություն կրեց 9-1 հաշվով, թե՞ հրաժարականի պատճառը քաղաքական էր։
Քաղաքացիների կարծիքները միանշանակ չեն։ Ոմանք նախընտրում են ենթադրություններ անելու փոխարեն որպես հիմք ընդունել Արթուր Վանեցյանի կողմից նշված պատճառները։
Մանրամասները՝ տեսանյութում