Բացել լրահոսը Փակել լրահոսը
75627592_2613701052021573_8870253080046731264_n
A A
Հասարակություն

Քայլերթ դեպի ԱՄՆ դեսպանատուն՝ Վուդրո Վիլսոնի պատվին (տեսանյութ)

1920 թվականի այս օրը ԱՄՆ նախագահ Վուդրո  Վիլսոնը ստորագրել է հայտնի  Իրավարար վճիռը։ Հայաստանի Եվրոպական կուսակցության նախաձեռնությամբ քայլերթ իրականացվեց դեպի Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն,  որտեղ մասնակիցները դեսպանատանը նվիրեցին Վիլսոնի դիմանկարը, որը նկարել է նկարիչ Սենչը, և մի լուսանկար, որտեղ պատկերված է Գյումրու որբանոցը, որի տեղում այժմ ռուսական ռազմաբազան է։ Եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանն ընդգծեց՝ այս օրը համարում են հայրենատիրության օր․

«Մենք պարտավոր ենք տեր լինել այդ իրավական վճռին, որովհետև իրական հայրենասիրությունը ոչ թե օտար դրոշներ այրելու մեջ է, այլ գիտակցել՝  ինչ է կատարվել և բարձր գնահատել այն օգնությունը, որը մարդկության մարդասեր մասը տվեց հայ ժողովրդին՝ փրկելով 130 հազար որբ»։

Խզմալյանն ասում է՝ հասնելու են նրան, որ Երևանում փողոցներ, դպրոցներ են Վիլսոնի պատվին անվանակոչվելու, նրա արձանը կտեղադրվի Հայաստանում։