Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0133605
A A
Քաղաքականություն

Փաշինյանը փորձեց հանդես գալ որպես հերոս. հոգեբանը՝ հայկական եկեղեցում ադրբեջանցու հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ (տեսանյութ)

Հոգեբան Միրհրդատ Մադաթյանի կարծիքով՝ Միլանի հայկական եկեղեցում ադրբեջանցի բլոգեր ներկայացված անձին ներս թողնելն ու հարց ուղղելու հնարավորություն տալը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական պոպուլիստական քայլն էր։ 

Հոգեբանն իր այս պնդում է բացատրում է նրանով, որ Հայաստանի քաղաքացիները, գյուղացիները, ովքեր դժգոհություններ ու պահանջներ ունեն կառավարությանը, հնարավորություն չեն ստանում Փաշինյանին հարցեր տալու, մոտենալու, այնինչ ադրբեջանցին կարողացավ։ 

«Սա թատերական ներկայացում էր, որտեղ Փաշինյանը փորձեց հանդես գալ որպես հերոս», - շարունակեց Միրհրդատ Մադաթյանն ադրբեջանցու թեմայով։

Հոգեբանը նաև հարցադրում արեց, թե ինչ է նշանակում համեմատվել Հիսուս Քրիստոսի հետ՝ շարունակելով Փաշինյանի ելույթներին անդրադարձը, որի մի դրվագում վարչապետն ասել էր, թե Քրիստոսի պես սեր է քարոզում։

Խոսելով Զագրեբում տեղի ունեցած Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովի ժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի մասին՝ Միրհրդատ Մադաթյանն ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել, քանի որ չի ընդունում գործող իշխանություններին, և վերջինների քայլերը։

Նա ասաց, որ իր համար ավելի կարեւոր էր Միլանում Փաշինյանի ելույթների մեսիջը, որում, ըստ հոգեբանի, վարչապետը «չարիք է անվանել 1996 թվականին ընտրություններ կեղծած Լևոն Տեր-Պետրոսյանին՝այդկերպ ինքն իրեն նույնպես չարիք անվանելով», իսկ Հայ ազգային կոնգրեսի անդամ Լևոն Զուրաբյանի արձագանքը Փաշինյանի ելույթին գնահատեց ադեկվատ։ 

Արցախյան հիմնախնդրում Նիկոլ Փաշինյանի շարունակական հայտարարությունները, թե խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի ժողովուրդների համար, վերլուծաբանը որակեց որպես օդում կրակված փամփուշտ։