Բացել լրահոսը Փակել լրահոսը
Снимок1000560
A A
Մշակույթ

Բարեգործական համերգ հաշմանդամության միջազգային օրվա կապակցությամբ

Արդեն 16 տարի գործող «Լուսինե» կանանց հասարակական կազմակերպությունը  նպաստում է միայնակ, հաշմանդամ երեխաներ ունեցող, բազմազավակ կանանց սոցիալական կայունությանը,  պաշտպանվածությանը, երեխաների կրթական մակարդակի բարելավմանը, երեխաների կարողությունների զարգաղցմանը, ընտանիքների ամրապնդմանը, ազգային   և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: 

Կազմակերպության համար կարևոր ավանդույթ է  արդեն 12 տարի հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ  կազմակերպության հաշմանդամ, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների երեխաների համար  Արամ Խաչատրյան համերգասրահում կազմակերպել բարեգերծական ինքնատիպ համերգ հայ շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ, ուր  երեխաները առիթ ունեն լսելու իրենց սիրելի երգիչ-երգչուհիներին ոչ թե հեռուստացույցի էկրաններից, այլ կենդանի կատարմամբ:

Կազմակերպության այս տարվա  համերգը ` բացի երեխաներին ուրախ տրամադրություն պարգևելուց  նպատակ ունի իրականացնել հաշմանդամ երեխաների համար կյանքի հմտությունների զարգացման ծրագրեր:

Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին ծամը 19-00  Արամ Խաչատրյան համերգասրայում:

Համերգին ելույթ են ունենալու  ինչպես արդեն ճանաչված երգիչներ Վարդան Բադալյանը, Սոնա Շահգելդյանը, Արփին, Մավր Մկրտչյանը, Եվա Եգանյանը, Մասիս Հունանյանը, Գոշը, Լիուդուշիկը, Սոֆի Մխեյանը, Մոնիկա Նազարյանը , այնպես էլ  բազմակի մրցույթներում հաղթած պատանի երգիչներ Սաթին, Արմանը, Ռուզաննան, Սյուզին, պարայիհն համույթ «Էնջլ»: Համերգը կվարի Ժակը (Հակոբ Պապիկյան):

Համերգի տոմսեր կարելի է ձեռք բերել  տոմսարկղերից, ինչպես նաև Tomsarkgh.am, toms.am, cantact.am  էլեկտրոնային կայքերից: