Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Նոր օրենքը դեկաններին զրկո՞ւմ է պաշտոնից. քննարկում (տեսանյութ)

«Բարձրագույն կրթության մասին» օրինագիծը մի քանի օրից կհանրայնացվի։ Ըստ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանի՝ ժամկետից շուտ սկսվեցին օրինագծի վերաբերյալ քննարկումները։

Այն ոչ միայն առաջարկում է ոչ մասնագիտական բուհերում հայագիտական բլոկը դարձնել կամընտրական, այլեւ կարգավորելու է մի շարք հարցեր։

«Ա1+»-ի տաղավարում նախարարության ներկայացուցչի մասնակցությամբ քննարկմանը իրենց մտահոգություններն ու առաջարկներն են ներկայացնում ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը եւ «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։

Որոշ դեպքերում Ռոբերտ Սուքիասյանն է լռում՝ հետեւելու Քրիստինե Վարդանյան-Դավիթ Պետրոսյան բանավեճին։ Ինչպես նշում է Դավիթ Պետրոսյանը՝ ՀՅԴ ՀԵՄ-ն իր որոշ պահանջներով իրեն ստիպում է պաշտպանել ԿԳՄՍՆ-ին, թեեւ վերջինիս հետ լուրջ հակասություններ ունի։

Նա կարծում է, որ նոր օրենքը կզրկի ոմանց պաշտոններից, այդ իսկ պատճառով են դասախոսները միանում են ուսանողական ակցիային։ Ինքը հիշում է՝ ժամանակից Բանասիրական ֆակուլտետում թռուցիկ չեն թողել փակցել, այսօր նույն դասախոսները ողջունում են ուսանողական ակտիվությունը։

Քրիստինե Վարդանյանը շեշտում է՝ իրենք պատրաստ են քննարկումների, բայց նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը մնում է օրակարգում։

Մանրամասները՝ տեսանյութում