Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մովսես Հակոբյան
A A
Պաշտոնական

Աշխատանքից ազատված բարձրաստիճան զինվորականները նոր պաշտոններ են ստացել

ՀՀ պաշտպանության նախարարի հրամաններով 

գեներալ-գնդապետ Մովսես Հրանտի Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, 

գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ,

իսկ գնդապետ Վաչագան Վալերիի Ներսեսյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ։

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆԲ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ 

Հիշեցնենք, որ երեկ  Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մովսես Հակոբյանն ազատվել էր գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Մովսես Հակոբյանին ազատել գլխավոր ռազմական տեսչի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: