Բացել լրահոսը Փակել լրահոսը
76998189_601599073979402_4383453788485189632_n
A A
Հասարակություն

Չենք կարող դասավանդել մի տարածքում, որտեղ կան ճաղեր․ ինչո՞ւ է ցանկապատվում կրթահամալիրի տարածքը (տեսանյութ)

Քաղաքապետարանի թույլտվությամբ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թիվ 93 մանկապարտեզը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից տարանջատող պատնեշներ են պատրաստվում կառուցել։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց՝ թույլ չեն տալու՝ այդ ցանկապատները կառուցվեն, քանի որ այսպիսով սահմանափակում են իրենց սաների, նաև տարածքի բնակիչների ազատ տեղաշարժվելու իրավունքը։

«Փոխանակ հանեն ճաղավադակները, որոնք բաժանում են մարդկանց, երեխաներին, հակադրում են իրար, չեն թողնում կայանա հանրային տարածք, որտեղ կարելի է քայլել, նստել, խոսել, հանդիպել, մարդիկ ապրեն իրենց արվարձանում, ոչ թե դրանք դիտվեն որպես կժամանակավոր կեցության վայրեր»։

Կրթահամալիրի սաները կենդանի պատ են կազմել՝ թույլ չտալով սկսել ցանկապատի շինաշխատանքները, տեղեկացրեց պարոն Բլեյանը։

Քանադակագործ Վիգեն Ավետիսը Աշոտ Բլեյանի հետ համատեղ հիմնել են «Մեր բնակավայրերն առանց ճաղերի» շարժումը։

Վիգեն Ավետիսն ասում է՝ դպրոցը գեղեցիկի ներկայությունն է երեխաների և բնակիչների աչքի առաջ, և իրենց շարժման մեկնարկը հրատապ էր․

«Այդ շարժումը վերաբերում է ամբողջ Երևանին, հատկապես՝ Հարավարևմտյան զանգվածին։ Մենք չենք կարող դասավանդել, ապրել, շրջել մի տարածքում, որտեղ կան ճաղեր»։

Աշոտ Բլեյանն ասում է ՝ եթե տարանջատումներ են պետք, կարող է լինել,  օրինակ, խողողի թփերով տարանջատելու տարբերակը։

Ցակապատները դրվում են անվտանգություն ապահովելու պատճառաբանությամբ, մինչդեռ Աշոտ Բլեյանն ասում է՝ անվտանգության խնդիր առհասարակ չկա։

«Անվտանգությունը միասնական երեք հաստատությունների համար ավելի հեշտ է ապահովել»։

Աշոտ Բլեյանը «Մի բաց նամակ ամենքին» խորագրով նամակ է հղել, որտեղ  հորդորել է դադարեցնել միջամտությունը, մաքրել ինքնաշեն ճաղավանդակները և 2020 թվականի բյուջեի քննարկումների ընթացքում մասնագետների մասնակցությամբ քննարկել, թե ինչ կարող է լինել տվյալ տարածքում։