Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Շախմատի վետերանների ԱԱ. Ռաֆայել Վահանյանը 4-րդ հաղթանակը տոնեց

Բուխարեստում ընթացող շախմատի վետերանների աշխարհի առաջնությունում կայացան 6-րդ տուրի հանդիպումները:

 

65-ից բարձր տարիքային խմբում հանդես եկող Ռաֆայել Վահանյանը սպիտակներով առավելության հասավ Ալեքսանդր Յակիմենկոյի նկատմամբ և տարավ իր թվով 4-րդ հաղթանակը: Մեր գրոսմայստերը վաստակեց 5 միավոր և բարձրացավ 6–րդ հորիզոնական: Նա այժմ կես միավորով է ետ մնում մրցաշարի երկու առաջատարներից՝ Կառլոս Գարսիայից ու Լուիս Ֆերնանդեսից:

 

50-ից բարձր տարիքային խմբում Կարեն Մովսիսյանը երկրորդ պարտություն կրեց: Նա 4 միավորով  զբաղեցնում է 18–րդ հորիզոնականը: Արտաշես Մինասյանը հաղթեց և նույնպես վաստակեց 4 միավոր, սակայն առայժմ զբաղեցնում է 26-րդ տեղը: Վլադիմիր Պողոսյանը 3 միավորով ընթանում է 60-րդ տեղում: