A
A
Հայ բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
Աջակցիր «Ա1+»-ինԲելառուսում կայացած Վիկտոր Լիվենցևի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի 7 բռնցքամարտիկ։
Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, 63 կգ քաշային Կարեն Տոնականյանը նվաճել է արծաթե մեդալ՝ եզրափակիչում պարտվելով Ուկրաինան ներկայացնող մարզիկին: 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը բավարարվել են 3-րդ տեղով։