Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport figurni
A A
Սպորտ

Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը զբաղեցրել է 8-րդ տեղը

Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը մոտ մեկ տարվա դադարից հետո վերադարձել է սահադաշտ և Հայաստանը ներկայացրել WarsawCup 2019 գեղասահքի միջազգային մրցաշարում:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, կարճ և ազատ ծրագրերի համագումարում մեր զույգը վաստակել է 149.38 միավոր և 16 մասնակիցների մեջ զբաղեցրել է 8-րդ տեղը։

Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալըհավաքել են բավականաչափ միավորներ, որպեսզի իրավունք ստանան մասնակցելու 2020թ Եվրոպայի առաջնությանը, որը տեղի կունենա հունվարի 20-26-ը, Ավստրիայի Գրաց քաղաքում։

Նրանց հավաքած միավորները բավականացնում են նաև 2020թ. աշխարհի առաջնության ազատ ծրագրի համար, իսկ կարճ ծրագրի համար դեռ անհրաժեշտ են միավորներ, որոնք հնարավոր կլինի վաստակել հաջորդ մրցաշարերում:

 

<iframewidth="640" height="360" src="https://www.youtube.com/embed/nWmzSssKx9I" frameborder="0" allow="accelerometer; autoplay; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe>