Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Վերնատունը» քաղաքական գործընթացներից դուրս մնացած մարդկանց ակումբ է, վետերանների միություն․Դավոյան (տեսանյութ)

Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի դիտարկմամբ՝ Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորած «Վերնատուն» ակումբում ընդգրկվել են նախկին իշխանության վետերանները։

«Ուղղակի մարդիկ դժգոհ են իրենց կարգավիճակից, դժգոհ են նրանից, թե որտեղ են հայտնվել։ Նրանք ցանկանում են իրենց մասին հիշեցնել, ցույց տալ, որ մտահոգ են։ Նրանք մտահոգ լինելու ժամանակ ունեցել են, բայց կարծում եմ, որ մտահոգ չեն եղել Հայաստանի և քաղաքացու համար, իսկ հիմա քաղաքական գործընթացներից դուրս մնացած մարդկանց ակումբ է դա, ինչ-որ վետերանների միություն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տիկին Դավոյանը։

«Իմ Քայլը» խմբակցության պատգամավորը դեմ չէ իշխանության հասցեին հնչող քննադատություններին, հակառակը կարծում է, որ դա անհրաժեշտ է, բայց «Վերնատուն» ակումբում ներգրավված գործիչների քննադատությունը մտահոգիչ չի համարում։

«Որովհետև նրանք եղել են այն իշխանությունը, որը ՀՀ քաղաքացու համար ոչինչ չի արել, ապահովել է արտագաղթ, արտաքին պարտք, մամուլի նկատմամբ ճնշում՝ 2002-ին «Ա1+»-ի փակումը, 2008թ-ի Մարտի 1-ը։ Այդ ակումբում ընդգրկված մարդիկ երբևէ դրանց մասին չեն խոսել, որովհետև եղել են իշխանության մաս և իրենք իրենց քննադատել չէին կարող։ Հիմա եկել՝ հանդես են գալիս երջանիկ դեմքով, սրբի դիմակ հագած՝ ազնիվ են, պարկեշտ են և կարող են քննադատել, ո՛չ, նրանք չեն կարող քննադատել։ Նրանք չեն կարող քննադատել, որովհետև նախևառաջ պետք է ընդունեն իրենց իշխանության տարիների խնդիրները, և նոր հանդես գան որպես ընդդիմություն»,- ընդգծեց Արփինե Դավոյանը։

Պատգամավորի կարծիքով՝ նույնիսկ հանրության շրջանում ակումբում ընդգրկված գործիչների նկատմամբ վստահություն չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։