Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկ աղջիկ եւ ինը տղա

Սպորտ

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն իր տարեւերջյան նիստին որոշեց 2009 թվականի լավագույն 10 սամբիստներին, մարզիչներին ու մրցավարներին:

Սամբիստների ցուցակը գլխավորում է 2009 թ աշխարհի առաջնության արծաթե եւ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վաչիկ Վարդանյանը:

Նրան հաջորդում են աշխարհի առաջնության եւ աշխարհի գավաթ բրոնզե մեդալակիր Աշոտ Դանիելյանը, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ Ժաննա Վարդանյանը, Վահան Հովհաննիսյանը, Դավիթ Խաչատրյանը, ինչպես նաեւ աշխարհի եւ Եվրոպայի երիտասարդական ու պատանեկան առաջնությունների մրցանակակիրներ Արտավազդ Մինասյանը, Մարտին Միրզոյանը, Արամայիս Մարգարյանը, Տիգրան Կիրակոսյանը եւ Մհեր Կիրակոսյանը:

2009 թ լավագույն մարզիչ ճանաչվեց Սամվել Ավդալյանը, մրցավար` Էդուարդ Ասլանյանը: