Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Եվրո-2020. Գերմանիան ռեկորդ սահմանեց, իսկ Նիդերլանդները առանց գոլ խփելու մտան եզրափակիչ փուլ

Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնության ընտրական մրցաշարի 9-րդ տուրի վերջին հանդիպումներից հետո հայտնի դարձան եզրափակիչ փուլի ևս չորս մասնակիցներ:

Գերմանիայի հավաքականը սեփական դաշտում 4:0 հաշվով ջախջախելով Բելառուսին, վաստակեց 18 միավոր և խմբում առաջին անգամ բարձրացավ 1-ին հորիզոնական: Գերմանացիները 13-րդ անգամ մտնում են եզրափակիչ փուլ, ինչը Եվրոպայի առաջնությունների նոր ռեկորդ է:

Նույն՝ C խմբում, երկրորդ ուղեգիրը նվաճեց Նիդեռլանդների հավաքականը, որը հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Հյուսիսային Իռլանդիայի հետ, և հենց վերջինիս համար դարձավ անհասանելի:

E խմբում առաջին ուղեգիրը նվաճեց Խորվաթիայի ազգային թիմը, որը սեփական դաշտում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Սլովակիայի նկատմամբ, վաստակեց 17 միավոր և ժամանակից շուտ գրավեց առաջին տեղը: Երկրորդ ուղեգրի համար կպայքարեն Հունգարիայի և Ուելսի հավաքականները, որոնց այժմ բաժանում է ընդամենը մեկ միավոր, և որ վերջին տուրում թիմերը հանդիպելու են միմյանց հետ: Հունգարացիները վերջին տուրում նվազագույնը պետք է ոչ-ոքի խաղան, իսկ ուելսցիներին՝ հաղթանակ տանեն:

G խմբում Լեհաստանի ընտրանուց հետո երկրորդ ուղեգիրը նվաճեց Ավստրիայի հավաքականը, որն իր հարկի տակ 2:1 հաշվով պարտության մատնեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմին և վաստակեց անհրաժեշտ երեք միավորները:

Այսօր տեղի կունենան 10-րդ տուրի առաջին հանդիպումները: Ուղեգրի համար պայքար կընդանա միայն B խմբում, որտեղ Պորտուգալիան ու Սերբիայի հավաքականները պայքարում են 2-րդ տեղի համար (առաջինը վաղուց զբաղեցրել է Ուկրաինան): Երկու թիմերին էլ հարկավոր է հաղթանակ: