Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan 2
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականները մեկնեցին Իտալիա

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունն այսօր  չարտերային թռիչքով մեկնեց իտալական Պալերմո քաղաք, որտեղ կանցկացվի Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին տուրի Իտալիա - Հայաստան հանդիպումը։ Ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը մեր ընտրանու կազմում մրցավայր է մեկնել 22 ֆուտբոլիստ.

Դարպասապահներ

Արամ Հայրապետյան, «Ուրարտու»            

Գևորգ Կասպարով, «Գանձասար-Կապան» 

Արսեն Բեգլարյան, «Դնեպր» (Բելառուս)

 

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»                                                                 

Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ»

Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան»

Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»

Արթուր Դանիելյան, «Արարատ-Արմենիա»

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս)

Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)

Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա)

Կիսապաշտպաններ                                                       

Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա»

Արտյոմ Սիմոնյան, «Փյունիկ»

Արտակ Եդիգարյան, «Փյունիկ» 

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ» 

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)

Հարձակվողներ

Գեղամ Հարությունյան, «Գանձասար-Կապան»

Տիգրան Բարսեղյան, «Կայսար» (Ղազախստան)

Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան)

Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի» (Ռուսաստան) 

Թիմի հետ Իտալիա չի մեկնել միայն Ռումյան Հովսեփյանը, որը Հունաստանի հետ խաղում երրորդ զգուշացումն է ստացել ընթացիկ մրցաշարում և որակազրկվել է մեկ խաղով։ Հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին անձնական հարցերի հետ կապված վերադարձել է Ռուսաստան:

Հավելենք, որ ազգային թիմի հետ Իտալիա է մեկնել նաև Հայաստանի Մ-21 հավաքականը, որը նոյեմբերի 19-ին Կատանիա քաղաքում կմրցի այդ երկրի այդ տարիքային ընտրանու հետ։