Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan-19
A A
Սպորտ

Եվրո-2020. Բուլղարիա Մ-19 - Հայաստան Մ-19՝ 3:0

Հայաստանի մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը հերթական հանդիպումն անցկացրեց 2020թ Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլում: Թուրքիայի Մանավգատ քաղաքի մարզադաշտում կայացավ խաղում մեր ֆուտբոլիստները 0:3 հաշվով պարտվեցին Բուլղարիայի իրենց հասակակիցներին:

Հայաստանի Մ-19 հավաքականը կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը և ժամանակից շուտ դուրս մնաց այս փուլից, քանի որ մեկնարկային խաղում 1:4 հաշվով զիջել են առաջատար Թուրքիային:

Մեր ընտրանին հաջորդ խաղը կանցկացնի նոյեմբերի 19-ին: Այդ օրը մերոնք կհանդիպեն Չեռնոգորիայի հետ, որն առաջին խաղում պարտվել է Բուլղարիային՝ 1:3: