Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

ՍԴ դատավորի վերջին ընտրությունները քաղաքական պայմանավորվածությունների արդյո՞ւնք էր, թե՞ ոչ. Ալվինա Գյուլումյան․ Aravot.am (տեսանյութ)

Այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորումը» «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը եւ լեգիտիմության խնդիրները» թեմայով հանրային քննարկում էր կազմակերպել, գրում է aravot.am-ը:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ ՍԴ-ի հարցում մի ելակետ կա՝ տեղի՞ է ունեցել հեղափոխություն, թե՞ ոչ. «Եթե իշխանափոխություն է լինում, տրամաբանական է, թե ինչո՞ւ պետք է մյուս ինստիտուտները չշարունակեն գործել:

Բայց եթե մենք ելնում ենք այն սկզբունքից, որ տեղի է ունեցել հեղափոխություն, ապա այդ դեպքում անխուսափելիորեն հարց է առաջանում՝ բա ինչո՞ւ տեղի ունեցավ դա»: Ըստ Սաքունցի, պետական մարմինների լեգիտիմության կարեւոր երաշխիք է Սահմանադրության լեգիտիմությունը. «Իհարկե, թղթի վրա ամեն ինչ ճիշտ է տարբերակը մեզ չգոհացրեց»:

Սաքունցն օրինակներ բերեց ՍԴ-ի կայացրած քաղաքական որոշումներից ու վստահեցրեց, որ ՍԴ-ի նկատմամբ վերաբերմունքն էլ քաղաքական պայմանավորվածության համատեքստում է: Սաքունցը ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի համար իր լուծումն ունի՝ Սահմանադրական հանրաքվե անցկացնել այս հարցով՝ ՍԴ-ն ցրել՝ օրենքի ուժով ու նորից հավաքել:

ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը հայտարարեց. «Ինչ վերաբերում է քաղաքական պայմանավորվածություններին, ես ձեզ ընդամենը մի հարց տամ՝ ՍԴ դատավորի վերջին ընտրությունները քաղաքական պայմանավորվածությունների արդյո՞ւնք էր, թե՞ ոչ»: Սաքունցը հաստատեց՝ այո, քաղաքական պայմանավորվածության արդյունք էր: