A
A
Հոր մահվան պատճառով
Աջակցիր «Ա1+»-ինՀայ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որն այս օրերին մասնակցում էր հոլանդական Գրոնինգեն քաղաքում ընթացող միջազգային մրցաշարին, մեկնարկային երեք տուրից հետո ստիպված դադարեցրեց ելույթները և շտապ վերադարձավ Երևան: Բանն այն է, որ մահացել է անվանի շախմատիստուհու հայրը: Մրցաշարին մասնակցելուց հրաժարվեց նաև նրա խաղընկերուհի Նելլի Աղինյանը, որը Էլինայի հետ միասին ժամանեց Երեւան: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը:
«Ա1+»-ը ցավակցում է Էլինա Դանիելյանին: