Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Հասարակություն

«Շերեմետևո» օդանավակայանում երկու ինքնաթիռ թևերով բախվել են միմյանց (տեսանյութ)

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում երկու ինքնաթիռ թևերով բախվել են իրար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով օդանավակայանի մամուլի ծառայությանը։

Դեպքը տեղի է ունեցել այսօր` նոյեմբերի 15-ին։ А-320 ինքնաթիռը կայանելու պահին դիպչել է մեկ այլ օդանավի։ 

Նախնական տվյալով` Մինսկից եկած ինքնաթիռը պատկանում է «Աերոֆլոտ» ընկերությանը։ Բախումից հետո ինքնաթիռները թեթև վնասվել են։

42 ուղևորներից ոչ մեկը չի տուժել։