Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀՀ-ԿԳՄՍ-նախարարություն
A A
Պաշտոնական

ԿԳՄՍ նախարարությունը վերահաստատում է բոլոր առկա հարցերը քննարկելու պատրաստակամությունը

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերահաստատում է բոլոր առկա հարցերը քննարկելու պատրաստակամությունը

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն աշխատանքային փաստաթուղթ է, առաջիկա օրերին հանրային քննարկման փուլում նախարարի և նախարարության այլ ներկայացուցիչների կողմից հանդիպումներ կլինեն բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Հանրությանը հուզող բոլոր թեմաները կքննարկվեն այդ հանդիպումների ընթացքում:


Հանդիպումների օրակարգը շուտով կսահմանվի»: