Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Համաժողով.«Մարտահրավերներ և բարեփոխումներ․ մարդու իրավունքները փակ հաստատություններում» (տեսանյութ)

Մարտահրավերներ և բարեփոխումներ. մարդու իրավունքները փակ հաստատություններում

 2019թ.-ի նոյեմբերի 15-ին Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում (Ամիրյան փող., 1 շենք) կմեկնարկի «Մարտահրավերներ և բարեփոխումներ մարդու իրավունքները փակ հաստատություններում» թեմայով համաժողովը: Կցվում է միջոցառման օրակարգը։

Համաժողովը ամփոփում է «Հանրային հայացք՝ փակ աշխարհին․ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագրի արդյունքները, որը իրականացվում է «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի և «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի կողմից՝ Եվրոպական Միության և Բաց հասարակության հիմնադրամներ–Հայաստանի ֆինանսավորմամբ։

Համաժողովի ընթացքում կանցկացվի երկու պանելային քննարկում հետևյալ թեմաներով՝

  • Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ բանավեճ,
  • Հետաքննական լրագրողական նյութերում վեր հանված խնդիրների շուրջ քննարկում:

Պանելային առաջին քննարկումը համակարգվելու է բանավեճային ձևաչափով, վեր են հանվելու ու քննարկվելու մարդու իրավունքներին առնչվող հիմնահարցերը՝ փակ և պայմանականորեն կիսափակ հաստատություններում։

Առաջին պանելային քննարկման գլխավոր բանախոսներն են՝

 Բարձրաստիճան ներկայացուցիչներ՝

  • Փոխնախարարներ ՀՀ Արդարադատության, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններից, ինչպես նաև բարձրաստիճան ներկայացուցիչ ՀՀ Ոստիկանությունից,

 

Միջազգային իրավունքի փորձագետներ՝

 

  • Մուշեղ Եկմալյան, Մարդու իրավունքների ավագ խորհրդատու, Խոշտանգումների դեմ միջազգային կազմակերպություն։
  • Գեորգի Թուգուշի, Վրաստանի պառլամենտի անդամ, Վրաստանի ՄԻՊ (2009-2012), Խոշտանգումների, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի և պատժի կանխարգելման հանձնաժողովի նախագահ:

Հայաստանյան փորձագետներ՝

  • Արթուր Սաքունց՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
  • Գոհար Սիմոնյան՝ ՄԻՊ Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ
  • Հասմիկ Հարությունյան՝ Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խմբի անդամ
  • Ռոբերտ Ռևազյան՝ Հայաստանի Հելսիկյան կոմիտե
  • Աիդա Մուրադյան՝ Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ։

 

Քննարկումը կհամակարգեն լրագրող Նելլի Ռաֆայելյանը և «Հետք» էլեկտրոնային թերթի հետաքննող լրագրող Գրշա Բալասանյանը:

Միջոցառման երկրորդ հատվածում կներկայացվեն Նախագծի շրջանակներում իրականացված հետաքննությունները և կքննարկվեն լրագրողական աշխատանքների արդյունքում վեր հանված խնդիրները:

Մասնավորապես անդարադարձ կկատարվի փակ հաստատություններում բժշկական ծառայությունների մատուցմանը, ՔԿՀ-ներում զբաղվածության խնդիրներին, ՔԿՀ-ում ինքնասպանությունների դեպքերին, հոգեբուժական հաստատություններում մարդու իրավունքների խնդիրներին և այլն:

Գլխավոր բանախոսներն են՝

Հետաքննող լրագրողներ «Հետք» էլեկտրոնային թերթից՝

 

  • Գրիշա Բալասանյան
  • Անի  Հովհաննիսյան
  • Վահե Սարուխանյան, Մարինե Մարտիրոսյան
  • Քրիստինե Աղալարյան
  • Դիանա Ղազարյան, Տաթև Խաչատրյան

 

Միջոցառմանը կմասնակցեն պետական կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ, դեսպաններ, տեղական և միջազգային փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ:

Համաժողովին կհաջորդի Հայաստանի փակ կառույցներում, հատուկ խնամքի հաստատություններում, հոգեկան առողջության կենտրոններում և հատուկ դպրոցներում, ինչպես նաև բանակում, մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանման լրագրողական աշխատանքների մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխության մանրամասներին ծանոթացեք այստեղ:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել՝ հեռ. (012) 755898, էլ. փոստ [email protected]:

Կցվում է նաև «Հանրային հայացք՝ փակ աշխարհին մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» ծրագրի մասին տեղեկատվական թերթիկը։