Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ի՞նչ ասել է՝ շնորհակալ լինել ԱՄՆ-ին իր բարոյական պարտականությունը հայ ժողովրդի առաջ կատարելու համար. Արման Բաբաջանյան (տեսանյութ)

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արման Բաբաջանյանը սպասելի էր համարում, որ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նկատմամբ կարող է վետո կիրառվել, ինչն այսօր տեղի ունեցավ:

Դոնալդ Թրամփ-Էրդողան և սենատի անդամ Լինսի Գրահամի հանդիպումից հետո Լինսի Գրահամը վետո կիրառեց ցեղասպանության բանաձևի նկատմամբ:

«Պետք է ասեմ, որ կային «խողովակներ», որոնք հորդորում էին, որպեսզի մենք և մեր լոբբիստական խմբերը այս պահին ձեռնպահ մնանք և սենատում այս բանաձևի քննարկումը սառեցնենք, որովհետև մենք հաստատապես գիտեինք, որ նույն ընթացակարգը չի գործում, ինչ որ կոնգրեսում է: Նույնիսկ մեկ սենատորը կարող է վետոյի իր իրավունքը կիրառել, և առհասարակ քննարկում տեղի չի ունենա այդ դեպքում»,- «Ա1+»- ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում այս գործընթացը և արդյո՞ք այն սպասելի էր, ասաց Արման Բաբաջանյանը և հավելեց.

«Կարծում եմ, որ մենք պետք է շատ չոգևորվենք Հայոց ցեղասպանությունը ճանաչմանն ուղղված գործընթացով, որովհետև ԱՄՆ-ի բարոյական պարտականությունն է եղել ճանաչել Հայող ցեղասապանությունը և ի՞նչ ասել է՝ շնորհակալ լինել Միացյալ Նահանգներին իր բարոյական պարտականությունը հայ ժողովրդի առաջ կատարելու համար»:
Արման Բաբաջանյանի խոսքով՝ վետոյի կիրառումից հետո գործընթացը «սառեցված» է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը: